Միխայիլ Սահակաշվիլին երբեք արտոնյալ բանտարկյալ չի լինի։ Այս մասին, Грузия Օнлайн-ի փոպանցմամբ, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ։ Նա նշել է, որ վրացական բանտերում պահվում են մի քանի հազար բանտարկյալներ, և նրանց մասին նույնպես պետք է հոգ տանել:
«Դատապարտված Սահակաշվիլին ոչնչով չի տարբերվում մյուս բանտարկյալներից, բացառությամբ այն բանի, որ նա շատ ավելի լուրջ հանցագործություններ է կատարել մեր երկրի, մեր ժողովրդի և մեր ապագայի առջև, ինչպիսիք են օկուպացիան, երկրի տարածքների կորուստը և հազարավոր մարդկանց ոչնչացումը: Սահակաշվիլին բանտում նստելու է առնվազն վեց տարի», – ընդգծել է Վրաստանի վարչապետը։
Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, նույն օրը նա հացադուլ է հայտարարել: