Իրանի ԱԳՆ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու համար: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում Աբդոլլահիյանը, վկայակոչելով երկու նախարարների միջեւ վերջերս տեղի ունեցած կառուցողական շփումները, բարձր է գնահատել Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և այն համարել կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք տրամադրել թյուրիմացությունների հետագա լուծման համար», – ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, իրանցի դիվանագետը «կոչ է արել ավելի շատ կառուցողական քայլեր անել և հեշտացնել իրանական բեռնատարների տեղաշարժը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում»։ Բայրամովն իր հերթին «ողջունել է երկու կողմերի դրական քայլերը, որոնք արվել են հակասությունների լուծման համար»: