Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում ռազմական ուսումնական հավաքներ կանցկացվեն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
«Պահեստազորում գտնվող զինապարտների խմբի ներգրավմամբ վարժական հավաքների հիմնական նպատակը նրանց մարտական պատրաստվածությունը, գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելն է», -ասված է հաղորդագրության մեջ:
Հավաքները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ից և կտևեն մինչև նոյեմբերի 6-ը: