Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփակը հայտարարել է, որ Իրանը հնարավորություն ունի հարևան երկրներ արտահանել մինչեւ 100 մլրդ դոլար ապրանք:
«Մենք արտահանման մեր թիրախային երկրները բաժանել ենք երկու մասի։ Առաջին առաջնահերթությունը 23 երկրներն են, այդ թվում՝ հարևան երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Քենիան, Մալայզիան, իսկ երկրորդ առաջնահերթությունը մյուս երկրներն են», — ИРНА-ի փոխանցմամբ, ասել է Փեյմանփակը։
Մենք կարող ենք մինչև 100 մլրդ դոլարի ապրանք արտահանել հարևան երկրներ, նշել է նա։