Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։ Զաքիր Հասանովը օկուպացված Զանգիլանի շրջանում հանդիպել է Հուլուսի Աքարի հետ։
Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը մասնակցել են Հորադիզ (Խոռատունիք)- Ջեբրայիլ (Ջրական)- Զանգիլան (Կովսական) ավտոճանապարհի հիմնարկեքի արարողությանը, հաղորդում է Anadolu-ն։
Այցի ընթացքում նաև Թուրքիայի նախագահը մասնակցել է Ֆիզուլիում (Ջրական) միջազգային օդանավակայանի բացմանը։
Հաղորդվում է, որ Էրդողանի մեկօրյա այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների ասպեկտները, կդիտարկվեն համագործակցությունը խորացնելու քայլերը։