Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի բոլոր երկրները մոտ ժամանակներս պատրաստ են խզել դիվանագիտական հարաբերությունները Լիբանանի հետ, հայտնում է լիբանանյան MTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով համագործակցության խորհրդին մոտ կանգնած սեփական աղբյուրին: Այս մասին փոխանցում է РИА новости-ն։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Էր Ռիադը Լիբանանում իր դեսպանին պաշտոնապես հետ է կանչում խորհրդակցությունների համար և Լիբանանի դեսպանից պահանջել Է 48 ժամվա ընթացքում լքել Սաուդիան Արաբիան: Արաբական դիվանագիտական աղբյուրը РИА новости-ին հայտնել է, որ Էր Ռիադում դիտարկում են Բեյրութի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունները:
«Մոտակա ժամերին Պարսից ծոցի բոլոր երկրները համագործակցության խորհրդից դուրս կանեն Լիբանանի դեսպաններին», – մեջբերում է հեռուստաալիքը:
Սաուդյան Արաբիայի դիվանագիտական աղբյուրն իր հերթին հեռուստաալիքին հայտնել է, որ «դիվանագիտական ճգնաժամը» կհանգեցնի Լիբանանի մեկուսացմանը և դիվանագիտական հարաբերությունների խզմանը, ինչը միայն սկիզբն է: