Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը պաշտպանելու են ոչ միայն վրացի փաստաբանները, այլև իրավապաշտպաններ Ուկրաինայից և ԱՄՆ-ից: Այս մասին, ինչպես հաղորդում է Ria.ru-ն, հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Բեկ Բասիլայը։ Նշենք, որ Սաակաշվիլին գտնվում է կալանքի տակ։
«Նախկին նախագահի վիճակն օրեցօր վատանում է, և նրան այժմ պետք է վրաց ժողովրդի աջակցությունը։ Իհարկե, իրավական կողմը նույնպես մեծ նշանակություն ունի։ Մեր թիմին միանում են նաև ուկրաինացի և ամերիկացի իրավաբանները։ Իրավական հարցեր կլինեն, որոնց վրացական կառավարությունը ստիպված կլինի պատասխանել։ Կառավարությունը հաշվի չի առել բժշկական կոնսիլիումի առաջարկությունը և մինչ օրս ոտնահարում է մարդու իրավունքները»,- լրագրողներին հայտարարել է փաստաբանը։
Միխեիլ Սաակաշվիլին բանտում արդեն 33 օր է՝ հացադուլ է անում։ Իշխանությունները նրա առողջական վիճակի վատթարացման դեպքում խոստացել են նրան տեղափոխել բանտային հիվանդանոց։ Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են հիվանդանոց տեղափոխվել մասնավոր կլինիկա, որտեղ սովորաբար տեղափոխում են մյուս բանտարկյալներին ։ Այս պահին Վրաստանում նրան պաշտպանում են չորս փաստաբան։ Նախկին նախագահը Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, նա անցնում է մի քանի քրեական գործերով։
Սահակաշվիլիին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաաաշվիլիին դատապարտել են 3 տարվա ազատազրկման, երկրորդ գործով՝ 6 տարվա ազատազրկման։