Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները համաներում հայտարարելու մասին օրինագիծ են ներկայացրել: Այս մասին ИА РЕГНУМ-ի փոխանցմամբ՝ հայտնում են այդ երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ փաստաթղթի քննարկումը նշանակված Է նոյեմբերի 5-ին: Օրինագիծը ենթադրում է, որ համաներումը կվերաբերի պատերազմների մասնակիցներին։ Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղում պատերամների, Հայրենական Մեծ պատերազմին և այլ հակամարտություններին։
Օրինագծով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության ընթացքում հարկադիր փախստականների համար համաներում է նախատեսված: