Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացումը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
Այս մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է նաև, որ նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել են համագործակցության հարթակի զարգացման անհրաժեշտությունը «3+3» ձևաչափով: