Ադրբեջանը շահագրգռված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու հարցում, հայտնել է այդ երկրում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը:
«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների ձեռքբերումը մեր օրակարգի առանցքային կետն է», – Նովրուզովի խոսքը մեջբերում է պակիստանյան dunyanews լրատվականը։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է Պակիստանից գնել JF-17 Block 3 ինքնաթիռը։ Նովրուզովը նաև ասել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ: