Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պահանջում է պարտադիր պատվաստում ռիսկային խմբերի համար:
Արտակարգ ճեպազրույցի ժամանակ նախագահը դիմել է իշխանություններին, պատրիարքարանին և լրատվամիջոցներին՝ խնդրելով ակտիվացնել պատվաստումների հարցը երկրում, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
«Կոչ եմ անում իշխանություններին շտապ և կոշտ միջոցներ ձեռնարկել՝ պատվաստումը պարտադիր դարձնել ռիսկային խմբերի համար։ Ներդրե՛ք Covid-անձնագրեր հանրային տարածքներ մուտք գործելու համար, ինչպես նաև վճարովի բուժում՝ չպատվաստված մարդկանց:
Ես խնդրում եմ լրատվամիջոցներին այս խնդիրը լուսաբանելու համար ավելացնել հեռարձակումների հաճախականությունը: Կոչ եմ անում քաղաքացիական սեկտորին լինել ավելի ակտիվ, իսկ կողմերին՝ զսպված:
Պատասխանատվությունը մեծ է Պատրիարքարանի համար, որը դեռևս ձեռնպահ է մնում օրհնությունից՝ թույլ տալով առանձին հոգևորականներին քարոզել հակպատվաստումային քարոզչություն»,- ասել է Զուրաբիշվիլին: