Հետպատերազմյան շրջանում ամենակարևորը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության կառուցման ուղիներ գտնելն է: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվի «Աշխարհը COVID-19-ից հետո» 8-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով, երկար ժամանակ այդ երկու երկրների միջև հարաբերություններում ներգրավված են եղել մեդիատորներ: «Իրականում դա այն է, ինչի վրա ես աշխատել եմ այս տարածաշրջանում։ Հակամարտությունը տևել է տասնամյակներ։ Երկու կողմերն էլ ունեն վաղեմի դժգոհություններ, և հիմա հարցն այն է, թե ինչպես հաղթահարել դա այսօր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր ելույթում հայտարարել է խաղաղության, առաջ շարժվելու պատրաստակամության և վճռականության մասին:
Կարծում եմ ՝ ԱՄՆ-ն կարող է իր դերն ունենալ այդ գործընթացում Մենք կարող ենք ավելի եռանդուն աշխատել այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ Վաշինգտոնում այսօր մտածում են այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին ապագայի համար խաղաղության կառուցման գործում։ Դա տեղի չի ունենա անմիջապես։ Դա բարդ է, բայց հնարավոր է։ Սահմանների սահմանագծումը նաև այն հարցերի թվում է, որոնք պետք է լուծել խաղաղ գործընթացի շրջանակներում», – Trend-ի հետ զրույցում ասել է նախկին դեսպանը՝ հավելելով, որ կարևոր է գիտակցաբար մոտենալ հետագա հարաբերությունների կառուցման հարցին։