ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը փոփոխություն է ներկայացրել, որով նախատեսվում է վերջ դնել Ազատության աջակցման օրենքի 907-րդ բաժնից հրաժարվելու ԱՄՆ նախագահի լիազորություններին, որը փաստացի կարգելափակի ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից։
Ուղղումը վերաբերում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործություններին, որոնք իրագործվել են Արցախի և Հայաստանի դեմ 2020 թվականի պատերազմի ժամանակ:
2016-ից ԱՄՆ-ն Ադրբեջանին ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել՝ չնայած Կոնգրեսի և Հայ դատի հանձնախմբի անդամների առարկություններին։
Սենատոր Մենենդեսը նաև առաջարկել է երկրորդ ուղղումը (№ 4150), որում կոչ է արվում Պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության համատեղ հաշվետվությանը Թուրքիայի կողմից Bayraktar անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման մասին՝ հատուկ շեշտադրմամբ, թե արդյոք դրանց՝ երրորդ երկրներին վաճառքը խախտում է ԱՄՆ-ի արտահանման օրենքները:
Կալիֆորնիայի սենատոր Ալեքս Փադիլայի կողմից կատարված երրորդ ուղղումով վերաբերում է 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործման, և օտարերկրյա վարձկանների տեղփախմանը հակամարտության գոտի:
Սենատում Մենենդեսի և Պադիլիայի ուղղումների շուրջ քվեարկությունը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ: