Ադրբեջանցի սահմանապահը զոհվել է զորավարժությունների ժամանակ ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության հայտարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ սահմանապահ ծառայության «Ղազախ» սահմանապահ զորքերի համահավաք սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում անցկացված դաշտային վարժանքների ժամանակ սերժանտ Ահմեդով Թուրալ Աքրամ օղլուն բեկորային վիրավորում է ստացել ԱԳՍ-17 ավտոմատ հաստոցային նռնականետից կրակելիս: