Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում բանտի շենքի մոտ, որտեղ պահվում է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Новости-Грузия»-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ հանրահավաքի գլխավոր պահանջը հացադուլը շարունակող նախկին նախագահին մասնավոր կլինիկա տեղափոխելն է։
Նշվում է, որ Ռուսթավիի բանտի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։ Դեպքի վայրում մոբիլիզացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումները և քրեական ոստիկանության աշխատակիցները, տեղադրվել են պահակակետեր:
Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում այն բանից հետո, երբ 2013 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձել Է Վրաստան: Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում և բանտից անմիջապես հետո, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Հայրենիքում նախկին նախագահը հեռակա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման