Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է «3+3» ձևաչափին և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով:
Ինչպես հաղորդում է ИРНА-ն, այդ մասին իրանցի նախարարը հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Հաղորդագրության համաձայն, նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները:
«Վերջին ամիսներին, որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ, ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս երկու երկրների միջև լավ հարաբերությունները, մենք դա անցել ենք երկու երկրների պաշտոնատար անձանց իմաստության օգնությամբ, և այժմ կարող ենք շարժվել դեպի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումը», – ասել է Ամիր Աբդոլլահիանը:
Նշվում է, որ կողմերը հաստատել են փոխադարձ համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման գործում ներդրած ավանդի հանձնառությունը: