Հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը հսկայական աշխատանք է կատարել, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սկզբում տեխնիկական աշխատանք է կատարվել, թե ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչ կարող են լինել, աշխատանքային խումբն ուսումնասիրել է հնարավոր բոլոր երթուղիները։
«Իջևան-Ղազախ, Բերդ-Թովուզ, Անգեղակոթ-Բիչենեգ, Հորադիզ-Երասխ, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատվածները․ մեր ընկալումն այն է, որ Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն իր տարածքում պետք է կառուցի Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին»,- ասել է Փաշինյանը։
«Տեխնիկական կողմն իրականում ամենաբարդը չէ։ Առավել բարդ է այն, թե ինչ ձևերով պետք է բացվեն և աշխատեն հաղորդակցության ուղիները»,- ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։