Բաքվում կարծում են, որ, այսպես կոչված, «Զանզեգուրի միջանցքը», որը պետք է միավորի «Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարությունը Հանրապետության արևմտյան շրջանների հետ», կմիավորի ողջ թյուրքական աշխարհը:
Այս մասին «Anadolu» գործակալությանը հայտնել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը՝ հավելելով, որ միջանցքը խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։
Ինչ վերաբերում է Բաքվի և Անկարայի համագործակցության հարցին, դեսպանն ընդգծել է, որ ադրբեջանական բանակն անցնում է Թուրքիայի ԶՈՒ մոդելին, և դրա համար իրականացվում են կադրերի վերապատրաստման ծրագրեր և համատեղ զորավարժություններ: