Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ:
«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ Կարևոր է լիցքաթափել իրավիճակը, վերացնել պատճառները և զբաղվել համապարփակ կարգավորման աշխատանքով»,- Twitter-ում գրել է Կլաարը։