Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ռուսական կողմի ձեռնարկած միջոցները՝ հրադադարի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ողջունել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ապահովելու կայունություն և խաղաղություն կովկասյան տարածաշրջանում, հաղորդում է ParsToday-ը։ Հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքականության և սահմանային որևէ փոփոխության անթույլատրելիությունը, նշում է թերթը։