Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր լարվածության կապակցությամբ և կոչ արել երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է ИРНА-ն։
«Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական բախումների կապակցությամբ, կոչ է արել երկրներին զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հակամարտության էսկալացիայից», – ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Իրանի ներկայացուցիչը, նշելով երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, երկու կողմերին կոչ է արել իրավիճակը կարգավորել երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով»,-նշվում է հաղորդագրության մեջ։