Բաքուն միշտ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, ուստի միանգամայն հնարավոր է, որ Հայաստանն ապագայում միանա Ադրբեջանի էներգետիկ նախագծերին։ ИА Регнум-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 19-ին Report գործակալությանը հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի, մեր էներգետիկ նախագծերին հարևան երկրի մասնակցությունը չի բացառվում»,- ասել է Շահբազովը: