Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:40-ին Կեպրյուքեյի շրջանում, հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման վարչությունում (AFAD):
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,94 կմ խորության վրա: