Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը ջանքեր է գործադրում աջակցելու երկրի ռազմաօդային ուժերի տեխնիկական պատրաստվածության բարձր մակարդակին։ Այս մասին Անկարայում Anadolu գործակալության կենտրոնական գրասենյակ կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմին կից ռամական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Անդրադառնալով Անկարայի և Վաշինգտոնի միջև պաշտպանական երկխոսությանը, Դեմիրը նշել է, որ բանակցություններն անցկացվում են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների մակարդակով, քանի որ Թուրքիայի պաշտպանական քաղաքականության վարչությունը պատժամիջոցների տակ է գտնվում «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակներում:
Դեմիրը նշել է, որ թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում F-35 ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ին փոխանցված 1,4 մլրդ դոլարի վերադարձն է Թուրքիային։
Բացի այդ, Անկարան դիմել Է Վաշինգտոնին չորրորդ սերնդի F-16 blok 70 ինքնաթիռներ գնելու համար։ Դրանք երկու տարբեր հարցեր են, որոնց քննարկումը կդառնա Թուրքիայի հանդեպ ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի բարյացակամության ինդիկատորը, արձանագրել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 պարկի արդիականացմանը՝ Դեմիրը նշել է, որ թուրքական պաշտպանական ընկերություններն այդ ուղղությամբ ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը։
Դեմիրը բարձր է գնահատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, այդ թվում ՝ С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցում ։ «C-400-ի գնումը վճռականության և ռազմավարության ցուցանիշ է, որը մեզ թույլ կտա համատեղ արտադրություն հաստատել, ինքնաբավ դառնալ, թուրքական ՀՕՊ համակարգերի մակարդակը որակական նոր մակարդակի կհասցնի», – ասել է վարչության ղեկավարը: