ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Շոշափվել են միջազգային օրակարգի մի շարք ասպեկտներ, ներառյալ Անդրկովկասի և Բալկանների իրադրությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված մեկնաբանության մեջ:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը և բարձր մակարդակով ռուս-թուրքական առաջիկա շփումների ժամանակացույցը», – նշվում է մեկնաբանության տեքստում:
Սերգեյ Լավրովը իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուին կոչ է արել նաև առավելագույնս լրջորեն վերաբերվել ռազմատեխնիկական համագործակցության հարցում Մոսկվայի մտահոգություններին, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: