Ադրբեջանի պետական սահմանապաԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է Իրանի հետ սահմանի իրենց վերահսկողությանն անցած հատվածում ինժեներական պատնեշներ տեղադրելու մասին: Այս մասին հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը։
«Ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով 1 230 մ երկարությամբ ինժեներական պատնեշների մոնտաժն ավարտված է, 1 300 մ հեռավորության վրա աշխատանքները շարունակվում են», – նշվում է Պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով ՝ նոյեմբերի ընթացքում ադրբեջանա-իրանական սահմանի 25 հեկտար հատվածը մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից։