Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը հաստատել է երկու երկրների առաջնորդների հանդիպման տեղեկությունը։