Ադրբեջանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Արցախի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում 2-3 բալ ուժգնությամբ: