Կարսի կարևորությունը՝ որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նյութատեխնիկական սպասարկման բազա։ Այս վերտառությամբ նոյեմբերի 20-ին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացմամբ Կարսը դարձավ նյութատեխնիկական մատակարարման կարևոր Բազա», – գրել է նա:
Նախարարն առաջարկել է այդ ուղղությունը հետագայում ևս զարգացնել, որպեսզի Թուրքիան դառնա լոգիստիկ գերտերություն։
«Շահագործման հանձնվելու պահից Կարսի լոգիստիկ կենտրոնից տեղափոխվել է 417 000 տոննա բեռ։ Եկեք շարունակենք աշխատանքը, որպեսզի Թուրքիան դարձնենք լոգիստիկ գերտերություն», – նշել է նա ։
Ավելի վաղ Կարաիսմաիլօղլուն հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս ապահովել է անխափան երկաթուղային հաղորդակցությունը Ասիայից դեպի Եվրոպա: Նա, Նրա խոսքով, այն ռազմավարական կետ է դարձել, որտեղ միավորվել են Պեկինից Լոնդոն Կենտրոնական միջանցքը և Ղազախստանից Թուրքիա Մետաքսի ճանապարհի նախագծի երկաթուղային հատվածը: