Ռուսաստանը հանում է Ադրբեջանից բուսական ծագում ունեցող ապրանքների մատակարարման մեկ տարի առաջ սահմանված սահմանափակումները, հայտարարել է այդ հանրապետության սննդի անվտանգության գործակալության ղեկավար Գոշգար Թահմազլին: Նրա խոսքով՝ Ռոսսելխոզնադզորը լոլիկի արտահանման թույլտվությունները կսկսի տրամադրել արդեն դեկտեմբերի 1-ից:
«Ռուսաստան բուսական արտադրանքի արտահանման արգելքները հանվել են։ Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի կողմից լոլիկի արտադրողների համար արտահանման թույլտվություն ստանալու նպատակով անցկացվող տեսամոնիտորինգները դադարեցվում են»,-ասել է պարոն Թահմազլին մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ «Ռոսսելխոզնադզորը» լոլիկի արտահանման թույլտվություններ դեկտեմբերի 1-ից կտրամադրի անմիջապես արտադրողներին, ցածր ռիսկայնությամբ արտադրանքը կտեղադրի «կանաչ միջանցքներում»: