Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների նոր փուլ է սկսվել։ Այս մասին նոյեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Իրանի և Ադրբեջանի միջև անցանկալի և ավելորդ լարվածության ժամանակաշրջանից հետո, որը երկու կողմերն էլ խելամտորեն շրջանցել են, մենք անցնում ենք հարաբերությունների նոր փուլին», – ասել է Խաթիբզադեն:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Իբրահիմ Ռաիսին հնարավոր է հանդիպում անցկացնեն նոյեմբերի 28-ին նշանակված տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խաթիբզադեն նաև բարձր է գնահատել նոյեմբերի 21-ին Իրան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը: