Թուրքական լիրայի փոխարժեքն պատմության մեջ ամենացածր շեմն է գրանցել։ Ըստ Investing.com-ի տվյալների՝ թուրքական արժույթը դոլարի նկատմամբ էժանացել է մոտ 18%-ով, 1 դոլարի համար 13,4 լիրա։
Լիրայի կուրսը զգալիորեն նվազում է նոյեմբերի սկզբից։ Լիրայի կայունացման և գնաճի համար Թուրքիայի ԿԲ-ն անցյալ շաբաթ իջեցրել է առանցքային տոկոսադրույքներից մեկը: Թուրքական ընդդիմությունը լիրայի անկման ֆոնին հայտարարել է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։