Իրանի ճանապարհային կառավարման տարանցիկ վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին հայտարարել է Վրաստանի հետ երկու երկրների նավատորմերի տրանսպորտային խնդիրների լուծման ուղղությամբ վարվող բանակցությունների մասին։ Այդ համատեքստում նա հայտարարել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի վերաբերյալ համաձայնագրի արագ կնքման շուրջ բանակցությունների մասին:
Այս մասին հայտնում է ИРНА գործակալությունը։ Աղբյուրը նշում է, որ կառավարության օրակարգում տարածաշրջանային տարանցիկ համագործակցության զարգացումն ու նոր միջանցքների սահմանումն է։
Ըստ աղբյուրի՝ նոր միջանցքների ստեղծումը, բացի առևտուրը խթանելուց, նպաստում է նաև երկրի եկամուտների ավելացմանը և տրանսպորտային ծախսերի նվազմանը։