Երբ մենք ասում ենք, որ համաձայն ենք դեմարկացիայի և դելիմիտացիային, մենք ի ցույց ենք դնում, որ միտված ենք հարցի լուծմանը, որը կարող է չհամընկնել մեր պատկերացումների հետ։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է տարանջատենք դելիմիտացիան, դեմարկացիան, կոմունիկացիաների բացումը, Ղարաբաղի հարցը։ Սրանք տարբեր հարցեր են։ Օրինակ, երբ 1991 թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանն ընդունվել են ԱՊՀ, այնտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Մեր ընկալմամբ Արցախի հարցը իրավունքի հարց է, տարածքային հարց չէ։ Արցախի հարցը նենգափոխվել է, այդ թվում՝ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս թողնելով։ Մենք դա ի նկատի ունենք, որովհետև 1991 թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»,-նշեց Փաշինյանը։