Apple-ը դադարեցրել է իր գրեթե բոլոր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ երկրում սրվող տնտեսական ճգնաժամի պատճառով։ CNBC-ի տվյալներով՝ Թուրքիայում գնաճը գրեթե 20 տոկոս է, մինչդեռ ազգային լիրայի փոխարժեքն այսօր նվազել է մինչև 15 տոկոսով։
Ներկայումս Apple Store Online-ի թուրքերեն տարբերակում ամեն ինչ լիարժեք գործում է, քանի դեռ չեն փորձել ապրանքն ավելացնել զամբյուղ: Apple-ը հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը, սակայն ակհայտ է, որ ընկերությունը դադարեցրել է վաճառքը Թուրքիայում հենց տնտեսական ճգնաժամի պատճառով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է Կենտրոնական բանկի շարունակվող վիճահարույց տոկոսադրույքի իջեցումը երկնիշ գնաճի պայմաններում: Նա այդ քայլն անվանել է «անկախության տնտեսական պատերազմի» մաս՝ մերժելով ներդրողների և վերլուծաբանների ուղղությունը փոխելու կոչերը:
Թուրքական լիրան արժեզրկվում է 2018 թվականի սկզբից՝ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական լարվածության, ընթացիկ հաշվի դեֆիցիտի, արտարժույթի պահուստների կրճատման և պարտքի աճի պատճառով, բայց ամենակարևորը՝ գնաճը զսպելու համար տոկոսադրույքները բարձրացնելուց հրաժարվելու պատճառով։
Անհասկանալի է, թե որքան ժամանակ է Apple-ը նախատեսում սահմանափակել իր արտադրանքի վաճառքը Թուրքիայում՝ ի պատասխան այս տնտեսական իրավիճակի։