Թուրքիայի ընդդիմադիր IYI («Լավ կուսակցություն») առաջնորդ Մերալ Աքշեները կոչ է արել մարդկանց փողոց դուրս չբերել Թուրքիայում փոխարժեքի և կյանքի արժեքի բարձրացման պատճառով, նոյեմբերի 24-ին հայտնել է BBC Turkish-ը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր մարդկանց փողոց են հանում, ցանկանում են թուրք քաղաքացիներին միմյանց դեմ տրամադրել։
Նշվել է նաև, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը շրջել է ողջ Թուրքիայում և հանդիպումներ ունեցել հանրության հետ։