Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել երկու զինծառայողի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Շաբաթ օրը ռուսական ռազմական գերատեսչության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողները հայկական կողմին են հանձնվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: