Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ նիստի շրջանակներում Աշխաբադում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, ներառյալ Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, Դրա արդյունքում ստորագրված հռչակագիրը, եռակողմ հայտարարությունների կատարման հարցերը, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության կարևորությունը»,-հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Բացի այդ, նրանք ողջունել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումները, ինչպես նաև կառուցողական աշխատանքը, որը կատարվել է բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների հավաները գոհունակություն են հայտնել նոյեմբերի 21-ին Թեհրանում ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրական և հումանիտար հարցերի պետական հանձնաժողովի համանախագահների հանդիպման կապակցությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ կարեւոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի և այդ երկրի ու շրջակա տարածաշրջանի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների շուրջ:
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», – նշվում է հաղորդագրության մեջ: