Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը Աշխաբադում գազի մատակարարման մասին եռակողմ համաձայնագիր են կնքել:Այս մասին հաղորդում Է TACC-ը:
Համաձայնագիրը ստորագրվել է Աշխաբադում տեղի ունեցած տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում:
Ըստ պայմանագրի՝ ամեն տարի Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։
Գործակալությունը նշում է նաև, որ նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին: Մասնավորապես, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարևան երկրներից, այդ թվում՝ Թուրքմենստանից, Իրանի տարածքով Ադրբեջան գազի մատակարարման վերաբերյալ: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանն ու Բաքուն առաջիկա շաբաթներին կարող են Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման մասին համաձայնագիր ստորագրել: