Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասի իրադրությունը:
«Առաջնորդները ևս մեկ անգամ հաստատել են, որ երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում»,-Ալիևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Ալիևն ու Էրդողանը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա գործընթացների և իրավիճակի վերաբերյալ մտքեր են փոխանակել: Նրանք քննարկել են նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։