Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ թյուրքական աշխարհի երկրների կողմից ձեռնարկված վերջին քայլերը նպաստում են թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը, որոնց համագործակցությունը հետք կթողնի 21-րդ դարում: Այս մասին գրում է Daily Sabah-ը:
Նա հիշեցրել է 2013-ի իր հայտարարությունն այն մասին, որ «21-րդ դարը կդառնա Թուրքիայի դար» և հավելել, որ այն ժամանակ նկատի ուներ նաև թուրք ժողովուրդներին: Էրդողանը նաև ընդգծել է, որ թյուրքական պետությունների համագործակցությունը միասին «աշխատում են այլ տիպի պետական կազզմավորման ստեղծման վրա»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ «թյուրքական առաջնորդներն այլ հաղորդակցական կապ ունեն Թուրքիայի հետ», իսկ դա կարող է նրանց ճանապարհ բացել տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման և առեւտրի ծավալների ավելացման համար:
Բացի այդ, խոսելով թյուրքալեզու պետությունների կազմակերպման համար թյուրքալեզու խորհրդի անվանումը վերջերս փոխելու մասին, Էրդողանն ասել է, որ առաջնորդների մեծ մասը ողջունել է դա, սակայն ինչ-որ մեկին կարող էր վանել այդ նախաձեռնությունը:
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը նշել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը դժգոհ էր վերանվանումից։