Զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Անձնակազմի շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը: