Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Իտալիայի դեսպան Ջորջո Ստարաչեն Մոսկվայում կայացած հանդիպմանը շահագրգռվածություն են հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի շուտափույթ կարգավորման հարցում:
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Երկու կողմից շահագրգռվածություն է հայտնվել Հարավային Կովկասում իրադրության շուտափույթ կայունացման հարցում ՝ տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման նպատակով», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության փաստաթղթում:
Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի շուրջ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների համատեքստում: Հանդիպումը կայացել է իտալական կողմի նախաձեռնությամբ։