Իրանական ուժերը լիովին վերահսկում են սահմանը, տեղեկություններն այն մասին, որ «Թալիբանը» իրանա-աֆղանական սահմանի մի քանի հսկիչ-անցագրային կետեր է գրավել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է Tansim գործակալության աղբյուրը։
Տեղեկությունը լրագրողներին տրամադրել է տեղի պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ Իրանի զինծառայողների և թալիբների միջև բախումն իսկապես տեղի է ունեցել: Սակայն այժմ փոխհրաձգությունները դադարել են, իսկ Իրանն ամբողջությամբ վերահսկում է սահմանը, ասված է գործակալության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Փոխհրաձգության պատճառը աֆղանական կողմից սահմանային գծի սխալ ընկալումն էր։ Մի քանի տարի առաջ Իրանի սահմանից հարյուրավոր մետր հեռավորության վրա պատեր էին կառուցվել։ Դեկտեմբերի 1-ին իրանցի ֆերմերները մտել են պատերից՝ մնալով երկրի տարածքում, ինչը թալիբները գնահատել են որպես սահմանի խախտում: