Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը, անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության պատճառներին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: