Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2021թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 10 զինծառայող։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում Է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջնորդությամբ
Հայաստանը Ադրբեջանին է ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։
Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորսի Ավագյանն էլ Facebook-յան իր էջում հայտնել է. «Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ռազմական ագրեսիա էին նախաձեռնել և ներխուժել Հայաստանի տարածք։
Լոկալ մարտերի արդյունքում, yստ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության, 24 հայ զինծառայողների ճակատագիրն անհայտ է, ավելի ուշ վարչապետը Armenia Today-ի հարցին ի պատասխան ուղիղ եթերում հայտարարել է, որ բոլոր զինծառայողները գերի են ընկել: