Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները հ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հետ համատեղ դասընթաց են անցկացնում են, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության համաձայն, «օդային գործողություննե» թեմայով դասընթացը մեկնարկել է դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում:
Դրան մասնակցում են երկրի ռազմաօդային ուժերի եւ Ռամշտայնում ՆԱՏՕ-ի միացյալ ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական թրենինգային խմբի զինծառայողները: Նշվում է, որ դասընթացները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 9-ը: