«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունն անսպասելի էր Հայաստանի իշխանությունների համար, սակայն Երևանը հույս ունի, որ ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ հաղորդակցությունները կշարունակվեն այն սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են:
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունն անսպասելի էր մեզ համար։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք [աշխատանքային խմբի] աշխատանքը։ Հուսով եմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքը այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են», – ասել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչ օրս անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափո»: Ինչպես նշել է Հայաստանի փոխվարչապետը, աշխատանքային խմբի շրջանակներում կողմերը «փոխադարձ ըմբռնում են ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման եւ ապաշրջափակման հարցերի շուրջ»:
«Նաև հասկացանք, որ ինքնիշխանությունը ճանապարհների հետևում կպահպանվի այն երկրների կողմից, որոնց տարածքով դրանք կանցնեն, և այդ ճանապարհները, իրենց հերթին, կլինեն այն երկրի իրավասության ներքո, որով դրանք անցնում են։ Մնացած հարցերի շուրջ նրբություններ են մնացել», – ընդգծել է նա ։