ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներն արագ սկսելու անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Ռուսական կողմից շեշտել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ գործարկման ապահովման անհրաժեշտության վրա՝ դրա հետագա սահմանազատման հետ կապված», – ասված է հաղորդագրության մեջ:
Լավրովը նաև նշել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությունների գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: