Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանի վարչապետի աշխատակամից։
Ինչպես հաղորդում է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը անդրազգային հանցավորության և այլ մարտահրավերների դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի վարչապետի հաջող միջնորդության մասին, որի արդյունքում Հայաստանի 15 քաղաքացիներ ազատ արձակվեցին, իսկ ականապատված տարածքների քարտեզները հանձնվեցին Ադրբեջանին: Վրաստանի կառավարության ղեկավարը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Վրաստանը պաշտպանում է երկխոսությունը, որը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության ապահովմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ոստիկանապետը հանդիպել է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ